Մեքենան մի վարեք առանց տեխզննության կտրոնի.ՃՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ “Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին” ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը պարտադիր է, իսկ դրա բացակայությունն առաջացնում է վարչական պատասխանատվություն:
“Հաշվի առնելով, որ նախորդ տարիներին տրանսպորտային միջոցների գերակշիռ մասը տարեկան տեխնիկական զննություն են անցել հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, այսինքն, մոտենում է հերթական տեխնիկական զննության ժամանակը, վարորդներին կրկին հորդորում ենք տրանսպորտային միջոցը վարել միայն տեխնիկական զննության կտրոնը սահմանված տեղում փակցված վիճակում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 5-ից ուժեղացվելու է հսկողությունը տրանսպորտային միջոցն առանց տեխնիկական զննության կտրոնը սահմանված տեղում փակցված վիճակում վարելու իրավախախտումների նկատմամբ, եւ իրականացվելու են համապատասխան միջոցառումներ”,-ասված է ՃՈ տարածած հաղորդագրության մեջ:




Լրահոս