ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012-ի սեպտեմբերի 9-ին Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, երբ մամուլը գրեց, որ 3 ընկերներ կռիվ են սարքել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկի) որդու պատճառով ու մասնակցությամբ, Պետրոսյանները կտրուկ հերքեցին այն: Բայց ահա երեկ՝ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, Ա. Պետրոսյանը, խոսելով որդու ընկերների նկատմամբ դատարանի կայացրած վճռից, ահա թե ինչ ասաց. «Դժգոհ եմ, քանի որ իմ որդու ընկերները մի կռվի համար հենց նենց տեղը, որ մեղավոր էլ չէին, 2 ամիս կալանավորված մնացին… Եթե մի գյուղացի տղա մեկին մեր է հայհոյում, ու նրան ծեծում են, ապա լավ են անում, որ ծեծում են: Օրինակ, եթե ձեզ մեր հայհոյեն, դուք կասեք՝ ապրե՞ս: Բա էլ ինչի՞ մասին է խոսքը, հայ տղա է, հայհոյել են, նրանք էլ բռնել ծեծել են, լավ են արել, մի բան էլ դաստիարակել են»: Պատգամավորի խոսքով՝ իր որդուն նախանձում են չար մարդիկ, քանի որ Մակարը աշխատում է, երկրի համար պիտանի մարդ է. «Դրա համար էլ փորձում են նրա անունը շրջանառել»:




Լրահոս