Բուլղարիայում գնացք է վթարի ենթարկվել. կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

26 ցիստեռն պրոպան-բութան տեղափոխող գնացքը դուրս է եկել ռելսերից Բուլղարիայի Շումենի շրջանում, փոխանցում է BTV-ն:

«Գնացքի վթարի հետևանքով առնվազն 4 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը վիրավոր է»,-հեռուստաալիքը մեջբերում է հրշեջծառայության ղեկավարի խոսքը:

12 մարդու դուրս են բերել բեկորների տակից:

Բոլոր տուժածների տեղափոխել են հիվանդանոց, դեպքի վայրում աշխատում են հրշեջներ և բժիշկներ:




Լրահոս