Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արցախյան գոյամարտի մասնակից, գնդապետ Տարոն Խաչատրյանի 60-ամյակին նվիրված հուշ-երեկոյին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Սասուն-Տարոն» հայրենակցական միության կազմակերպած Արցախյան գոյամարտի մասնակից, «Սասունցիներ» կամավորական ջոկատի համահիմնադիր, ազատամարտիկ, գնդապետ Տարոն Խաչատրյանի 60-ամյակին նվիրված հուշ-երեկոյին: Միջոցառման շրջանակում ցուցադվել է վաղամեռիկ գնդապետի կյանքն ու գործունեությունը ներկայացնող փոքրիկ տեսաֆիլմ, որում ամփոփված էր Տարոն Խաչատրյանի անսահման սերն ու նվիրումը Էրգրի ու հայրենիքի հանդեպ: Երեկոյի շրջանակում վաղամեռիկ գնդապետի ընկերներն ու մտերիմները հուշեր են պատմել Տարոն Խաչատրյանի մասին: Հուշ-երեկոն ուղեկցվել է նաև ազգագրական երգերով, որոնց թվում հնչել է նաև վաղամեռիկ Տարոն Խաչատրյանի խոսքերով գրված երգը, որը կատարել է նրա որդին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

ea6b3efb22a5195fc8ea6627c09410eb6d8caf2f

383c78d8b55e06afa483ca511f81a436777c69c0

f70b518766e66c09f90f6fe8678584c417f3165d

8be021f13c670072f802cc5b755ed6d1d5fc14f4

44efe6a15bd27b7dc81b4ceaf671aeb143c2ed0c2bd20ce6e04fc875ee4a1ccec5eeb2eb8984163b




Լրահոս