Մենք հանգստանալու ժամանակ չենք ունենում. Իբրահիմովիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Եվրոպա լիգայի շրջանակում անցկացվող խաղերի մասին:

Նա նշել է, որ այդ հանդիպումները վատ ազդեցություն են ունենում թիմի վերականգնողական աշխատանքների վրա:

«Մենք հանգստանալու ժամանակ չենք ունենում: Հինգշաբթի կայացող հանդիպումները պարզապես սպանում են ինձ: Ես երբեք չեմ հարմարվել հինգշաբթի օրերին խաղալուն: Այսպիսի խաղացուցակը խանգարում է վերականգնողական աշխատանքներին»,- ասել է նա:




Լրահոս