Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթանում են ձնամաքրման լայնածավալ աշխատանքներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 14-ի առավոտյան մայրաքաղաքում սկսված ձյան տեղումներին զուգահեռ Երևանի վարչական շրջաններում մեկնարկել և շարունակվում են գլխավոր և երկրորդական փողոցների ձնամաքրման աշխատանքները:

Մինչ այդ, աշխատանքային պատրաստ վիճակի էին բերվել «Սանիթեք» ընկերության և համապատասխան այլ ծառայությունների մեքենասարքավորումները:

Ներկայում գործընթացը շարունակվում է չդադարող տեղումների պայմաններում: Մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները լիարժեք երթևեկելի են:




Լրահոս