Ավտոմեքենան ընկել է ջրանցքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 15-ին, ժամը 09.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան պողոտայի մոտակայքում ավտոմեքենան շրջվել է ջրանցքը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Opel Astra մակնիշի 34 ՍF 273 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված Ս. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և սահել մոտակա ջրանցքը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևոր՝ 1995 թ. ծնված Հ. Ե.-ին: Տուժածների վիճակը բժիշկները տեղում գնահատել են բավարար:




Լրահոս