Beeline-ի աջակցությամբ տեղի ունեցավ ACE–ի երիտասարդական միջոցառումների շարքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ն աջակցեց Երիտասարդության և ուսանողների միջազգային կապերի ու փոխանակման հայկական կենտրոնի (ACE) միջոցառումների անցկացման շարքին:
Միջոցառումներն իրականացվում են աշխատանքային քննարկումների և հարցազրույցների տեսքով, որի նպատակն է ներկայացնել «Work & Travel» և «Internship» ծրագրերը, որոնք հնարավորություն են տալիս Հայաստանի ուսանողներին և երիտասարդ մասնագետներին ձեռք բերել աշխատանքային փորձ և մասնագիտական վերապատրաստում միջազգային կազմակերպություններում։ Միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ նաև հարցազրույցներ գործատուների և մասնակիցների միջև։

«Մենք իրականացնում ենք բազմաթիվ ծրագրեր, որոնք օգնում են երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը և հատկապես կարևորում ենք այնպիսի ծրագրերի աջակցումը և իրագործումը, որոնք թվային տեխնոլոգիական լուծումների միջոցով նպաստում են երիտասարդների ապագայի կերտմանը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
«ACE կազմակերպությունն իր խորին շնորհակալութունն է հայտնում Beeline-ի լայնաշերտ ինտերնետ կապի ապահովման և միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար։ Շնորհակալություն ենք հայտնում նաև անձամբ գործադիր տնօրեն Անդրեյ Պյատախինին մեր խնդրանքին արագ արձագանքելու և դրական լուծում տալու համար», – նշեց ACE կազմակերպության նախագահ Արմեն Հայրումյանը:

Նշենք, որ Երիտասարդության և ուսանողների միջազգային կապերի ու փոխանակման հայկական կենտրոն հասարակական կազմակերպությունը (ACE) ստեղծվել է 1996թ-ին և իրականացնում է կրթական, մշակութային, մասնագիտական վերապատրաստման և աշխատանքային փոխանակման ծրագրեր։ Այն հանդիսանում է ամերիկյան CIEE կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:




Լրահոս