Մոսկվայի մետրոյի կայարանում պայթյուն է որոտացել. կան տուժածներ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի մետրոյի «Կոլոմենսկայա» կայարանում պայթյուն է որոտացել, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությանը:

Դեպքի արդյունքում ծանր վնասվնածքներ և այրվածքներ է ստացել 2 մարդ, ևս մեկը միջին ծանրության վնասվածք է ստացել:

Հաղորդվում է, որ պայթյունի պահին մետրոյի կայարանի մոտ են գտնվել միայն աշխատակիցները, մետրոն փակ էր վերանորոգման պատճառով:

Դեպքի վայրում հրշեջ ծառայության և շտապօգնության բրիգադներ են աշխատում:




Լրահոս