Կուսակցությունները խելացի, ակտիվ կանանց են փնտրում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ընտրությունները մի շարք քաղաքական ուժերի մոտ ներկուսակցական լարվածության պատճառ են դարձել, ընդ որում, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ այդ խնդիրն առկա է բոլոր այն ուժերի մոտ, որոնք արդեն իսկ սկսել են քննարկել իրենց նախընտրական ցուցակները: Թեկնածուներից յուրաքանչյուրն ուզում է անցողիկ համարներում լինել՝ իրեն համարելով «ձայն բերող մարդ»:

Բացի այդ՝ ավանդաբար համամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները (հիմնականում՝ ՀՀԿ-ում) չեն ցանկանում առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով, չնայած պահանջում են, որ ընդգրկվեն համամասնական ցուցակի անցողիկ տեղերում: Բանն այն է, որ իրենք էլ գիտեն` ներկուսակցական պայքարում պարտված են փողատերերին, բայց եւ չեն ցանկանում, որ այդ պարտությունը դե յուրե ամրագրվի: Եւս մեկ խնդիր, որին բախվել են բոլորը՝ թե՛ իշխանություն, թե՛ այլընտրանք. կանանց համամասնության հարցը: Ինչպես հայտնի է` ԸՕ-ի համաձայն՝ ընտրացուցակի յուրաքանչյուր չորրորդ թեկնածուն պետք է կին լինի: Հիմա կուսակցությունները խելացի, ակտիվ կանանց փնտրտուքով են զբաղված»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս