ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուբեն Հայրապետյանը միանշանակ կաջակցի ինձ, իմ ընկերն է. Ռոբերտ Սարգսյանը` իր առաջադրման և Միհրան Պողոսյանի դեմ պայքարի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ես սպասում եմ կուսակցության որոշմանը, երբ կուսակցությունը որոշի, ես միանշանակ մասնակցելու եմ ընտրություններին: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը:

«Հստակեցում կմտնի, երբ կուսակցությունը կորոշի: Մրցակցություն է, կպայքարենք, կտեսնենք` ով քանի ձայն կհավաքի: Եթե մրցակցություն է, նշանակում է մեկս մեկի դեմ ենք պայքարելու», – նշեց նա` խոսելով նաև Միհրան Պողոսյանի հետ մրցակցության մասին:

Հարցին` ում կաջակցի Ռուբեն Հայրապետյանը, նա ասաց.«Ռուբեն Հայրապետյանը միանշանակ կաջակցի ինձ, նա իմ ընկերնե է, Ավանի համար բարի գործեր կատարած անձնավորություն է»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս