«Հաց բերող» Արթուր Սարգսյանը շարունակում է հացադուլը, նրա վիճակը ավելի է վատացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն և Էդմոն Մարուքյանը այսօր  գնացել էին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, որտեղ այժմ գտնվում է «Հաց բերող» Արթուր Սարգսյանը:

«Էդմոն Մարուքյանի հետ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում էինք։ Հաց բերող Արթուր Սարգսյանը շարունակում է հացադուլը, նրա վիճակը ավելի է վատացել։ ՔԿՀ վարչակազմը երկու անգամ շտապօգնություն է կանչել Հաց բերողին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու համար, բայց նա կտրականապես հրաժարվել է։ Շարունակում է հրաժարվել որևէ բուժօգնությունից։ Սպասում ենք Հաց բերողի խափանման միջոցը փոխելու մեր պատգամավորական միջնորդությանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պատասխանին»,-հայտնում է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը




Լրահոս