Բիշքեկում կկայանա ԵՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ԵՏՄ միջկառավարական խորհրդի հերթական նիստի ժամանակ կքննարկեն ինտեգրացիոն միավորման շրջանակներում միջպետական կոոպերացիայի ընդլայնումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

««Ալա-Արչա» պետական նստավայրում կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝ ԵՏՄ-ում Ղրղզստանի Հանրապետության նախագահության շրջանակներում: Նիստը կանցկացվի նեղ և լայն կազմերով: Նիստի արդյունքներով մի շարք փաստաթղթեր կստորագրվեն և մամուլի համար հայտարարություն կարվի»,-ասվում է Ղրղզստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նիստին կմասնակցեն Ղրղզստանի վարչապետ Սորոնբայ Ժըընբեկովը, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը, Ղազախստանի վարչապետ Բակըթժան Սագինթաևն ու Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի ղեկավար Տիգրան Սարգսյանը:




Լրահոս