Ինչ կտա Յուրի Խաչատուրովի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելը Հայաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար է նշանակվել Յուրի Խաչատուրովը:

Ինչ կտա այս նշանակումը Հայաստանին: Այս հարցի պատասխանը ստանալու առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ:

«Այս նշանակումը որևէ բացասական արդյունք չի ունենա, սկսեմ դրանից: Ես չէի չափազանցնի դա, բայց կարծում եմ, որ Խաչատուրովը, հանդիսանալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ուշադրությունը տարածաշրջանի անվտանգության խնդրիներին` լինի արցախյան հակամարտությունը, թուրքիային, կավելանա»;

Քաղաքագետի հավելմամբ` մյուս կողմից` որպես մարդ, ով բավական լավ տեղյակ է ռազմաքաղաքական իրավիճակին, տարածաշրջանում կարող է նպաստել, որ կազմակերպությունը ավելի մեծ ուշադրություն դարձնի այդ խնդիրներին:




Լրահոս