Ինչու Խնձորեսկում քաղաքական էլիտայի միջոցառմանը քաղաքապետերից ոմանք չեն հրավիրվել. ով է վերահսկողը. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ այսօր Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի և արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի հետ, բազմաթիվ պաշտոնյաների ուղեկցությամբ, այցելելու է Գորիս՝ Խնձորեսկ։ Առաջին անգամ Հայաստանում նշելու են Սպարապետի օրը, եւ քանի որ Մխիթար սպարապետի գերեզմանը գտնվում է Խնձորեսկում, երկրի էլիտան այդ օրը որոշել է նշել հենց այնտեղ։

ArmLur.am-ի տեղեկություններով` Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը այնպես է արել, որ ոչ բոլոր քաղաքապետերը ներկա գտնվեն միջոցառմանը, մասնավորապես  նախագահականից ոչ բոլոր քաղաքապետերին են հրավիրել: Երևանից շատ հյուրեր են գնալու Խնձորեսկ, իսկ մարզից որոշ քաղաքապետերի թույլ չեն տվել մասնակցել:

ArmLur.am-ը տեղեկացավ նաև, որ ամեն ինչ վերահսկվել է նախագահականից: Անգամ պարային խմբերին են ընտրել նախագահահականից: Եվ թվացյալ բաց միջոցառումը բոլորովին էլ բաց չէ:




Լրահոս