Հայաստանին գոլ խփած ջիբրալթարցի ֆուտբոլիստը կհրավիրվի Ադրբեջան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական «Կեշլյա» ակումբն առաջարկ կանի Ջիբրալթարի հավաքականի փոխավագ Ջոզեֆ Չիպոլինային, ով Հայաստանի հավաքականի հետ օրեր առաջ կայացած խաղում գրավել է մեր ընտրանու դարպասը:

Չիպոլինայի գոլի շնորհիվ Ջիբրալթարի հավաքականը նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:

Այս մասին azerisport-ին հայտնել է Բաքուն ներկայացնող ակումբի ղեկավարներից Զաուր Ախունդովը:

Մոտ օրերս 30-ամյա կիսապաշտպանն առաջարկ կստանա «Կեշլյայից»:




Լրահոս