«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Հայփոստ» ՓԲԸ աշխատակիցների գործողությունների մասով իրավապահների բացահայտումները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Անահիտ Կլեկչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015թ. հոկտեմբերի 23-ից աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատելով «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 2 փոստային բաժանմունքում որպես փոստատար, պաշտոնեական դիրքն օգտագործելով, հափշտակությամբ յուրացրել է թոշակառուներին վճարելու նպատակով իրեն վստահված գումարները` ընդհանուր ՀՀ-ին պատճառելով 1 միլիոն 220 հազար դրամ գումարի գույքային վնաս:
Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին, իսկ ահա նրա գործը քննելու է Պետական պահպանության ծառայության նախկին պետ Հրաչյա Հարությունյանի` Կրակեմ Հրաչի որդին` Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: