Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշները ձեռնունայն են վերադառնում ԱԱ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունահռոմեական ոճի երիտասարդ ըմբիշներն այդպես էլ մեդալ չնվաճեցին: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Հունահռոմեական ոճի մինչև 23 տարեկան ըմբիշները ձեռնունայն են վերադառնում Ռումինիայից, որտեղ ընթանում է աշխարհի առաջնությունը։ Բրոնզե մեդալին մոտ էր 60 կգ քաշային Արմեն Մելիքյանը, սակայն վերջինս 1։10 հաշվով պարտվեց իրանցի մրցակցին։

Ազատ ոճայինները պայքարի մեջ կմտնեն նոյեմբերի 16-ին:




Լրահոս