Արշակ Կարապետյանը «խորհրդավոր» այց է կատարել ՌԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոր խորհրդականը՝ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, դեկտեմբերի 29-ից մինչեւ հունվարի 2-ը ներառյալ գործուղվել է Ռուսաստանի Դաշնություն, բնականաբար, ՀՀ պետական բյուջեի հաշվին: Սակայն հատկանշական է փաստը, որ դեկտեմբերի 29-ը շաբաթ է, 30-ը կիրակի, եւ հետաքրքիր, թե ինչու է խորհրդականը Ռուսաստան մեկնել ոչ աշխատանքային, այն էլ՝ տոնական օրերին, մանավանդ որ Ռուսաստանում հունվարի ե՛ւ 1-ը, ե՛ւ 2-ը համարվում են ոչ աշխատանքային: Ըստ այդմ, հարց է առաջանում՝ կոնկրետ ինչ նպատակով է Արշակ Կարապետյանը մեկնել ՌԴ:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մանրամասներ իմանալ նրա «խորհրդավոր» այցի մասին, սակայն Կարապետյանի հետ խոսել չհաջողվեց, կառավարությունից հորդորեցին գրավոր ուղարկել հարցը: Բայց մյուս կողմից` նկատենք, որ Արշակ Կարապետյանը վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում վարչապետի աշխատակազմին եւ Արտաքին գործերի նախարարությանը պետք է ներկայացնի Ռուսաստանի գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը: Առայժմ այս գործուղման վերաբերյալ հաշվետվությունը բացակայում է կառավարության կայքէջից:




Լրահոս