Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրած դատավորին կարգապահական պատասխանատվության կենթարկեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում կարգապահական պատասխանատվության կենթարկվի հերթական դատավորը: Մասնավորապես, ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության կենթարկի «Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրած դատավոր Արտուշ Գաբրիելյանին:

Նախ` դատական համակարգում տարածված խոսակցությունների համաձայն` ի սկզբանե մինչ Արտուշ Գաբրիելյանին մակագրելը այս գործը մակագրվել է դատավոր Վարդան Գրիգորյանին: Վերջինս երկու օր փորձել է գտնել Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանին, որ նիստ հրավիրի խափանման միջոցի հարցով, սակայն այդ ընթացքում դատավոր Գրիգորյանը արձակուրդ է գնացել, ու գործը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի վաղվա համարում։




Լրահոս