ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վանաձորի նախկին բանտապետն ազատ արձակվեց. նոր զարգացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2 տարի անց գրավի դիմաց ազատ է արձակվել ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Գեւորգ Մկրտչյանը: Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերի 10-ին իրավապահները ձերբակալել էին ՀՀ ԱՆ Վանաձոր քրեակատարողական հիմնարկի պետ Գեւորգ Մկրտչյանին, պետի տեղակալ Անդրանիկ Թումանյանին, օպերատիվ բաժնի պետ Ռուբեն Կիրակոսյանին, պատասխանատու հերթապահներ Արտակ Պարսամյանին ու Էդվարդ Քառյանին, ինչպես նաեւ պետական հատուկ ծառայություն իրականացնող այլ պաշտոնատար անձանց:

Քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ վերոնշյալ անձինք ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալից պարբերաբար պահանջել եւ որպես կաշառք ստացել են տարբեր չափերի գումարներ: Այս գործը դատարանում է, եւ դեռեւս դատարանը վճիռ չի հրապարակել:

Առավել մանրամասն՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս