ԱԻՆ-ի հրամանատարը՝ մեղադրյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Արմավիրի մարզի հրշեջ փրկարարական ջոկատի օղակի հրամանատար Արտավազդ Մկրտչյանը հայտնվել է մեղադրյալի աթոռին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արտավազդ Մկրտչյանը, զբաղեցնելով վերոնշյալ պաշտոնը, իր համագյուղացի Կարեն Մարտիրոսյանի կողմից դիտողություն է ստացել` գարեջուր խմելուց հետո տարաները տարածքում թողնելու վերաբերյալ:

Հրամանատար Արտավազդ Մկրտչյանը բարձրաձայն սեռական բնույթի հայոյանքներ է հնչեցրել Կարեն Մարտիրոսյանի հասցեին, ձեռքերով, ոտքերով, գարեջրի ապակյա տարաները նետելու եղանակով դիտավորյալ հարվածներ է հասցրել վերջինիս դեմքին, գլխին եւ մարմնի տարբեր մասերին: Այս արարքի համար նրան մեղադրանք է առաջադրվել(դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը խուլիգանական դրդումներով, որը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով): «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արտավազդ Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը` երկրից չհեռանալու մասին:




Լրահոս