Ծեծկռտուք Մայր Աթոռի դիմաց. պատճառը հումորն է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սարգիս Վասիլյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, հանդիսացել է «Հորիզոն 95» ՍՊԸ-ի աշխատակից, և իր գործընկեր Արթուր Ենոքյանի կողմից հեռախոսազանգի միջոցով իր հասցեին որպես հումոր արված արտահայտության պատճառով գնացել է Էջմիածին քաղաքի «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» եկեղեցու տարածք` այնտեղ շինարարական աշխատանքներ իրականացնող Ենոքյանից պարզաբանում ստանալու:

Արդյունքում, եկեղեցու ներսում հանդիպելով վերջինիս, նրա կողմից իր հասցեին արված արտահայտության պատճառով մեկ անգամ դիտավորությամբ ձեռքով հարվածել է Ենոքյանի դեմքի շրջանին, ապա դրանից մի քանի րոպե անց եկեղեցու բակում ևս մեկ անգամ թիկունքի կողմից ձեռքով դիտավորությամբ հարվածել է նրա գլխի շրջանին, որից հետո Ենոքյանը առանձնանալով հեռացել և նստել է եկեղեցու բակում առկա շինարարական պարկերի վրա, իսկ ինքը չբավարարվելով Ենոքյանի կողմից իր հասցեին արված հումորային արտահայտության համար նրան հարվածներ հասցնելուց, շարունակելով վերջինիս հարվածելուն ուղղված իր դիտավորությունը և ցանկությունը գնացել է նրա հետևից և տեսնելով Ենոքյանին եկեղեցու բակում` պարկերի վրա նստած մոտեցել է նրան և դիտավորությամբ մեկ անգամ իր ձախ ձեռքի բռունցքով հարվածել է վերջինիս կենսական կարևոր նշանակության օրգան հանդիսացող աջ աչքին, ինչի հետևանքով վերջինիս առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Ըստ նախաքնական մարմնի՝ Սարգիս Վասիլյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 112 հոդվածի 1-ին մասով:




Լրահոս