Հանկարծակի ստուգումներ 1-ին զորամիավորումում. ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ 1-ին զորամիավորումում օրերս անցկացվել են հանկարծակի ստուգումներ: «Ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության աստիճանի, զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ, համաձայն մարտական հաշվարկի, բացազատվել են ղեկավարման կետեր:

Ստուգումների շրջանակում անցկացվել են նաև շտաբային աշխատանքների կազմակերպման, սպառազինության, կապի և հետախուզության սարքերի ու միջոցների կիրառման և թիկունքային ապահովման վարժանքներ»,- ասված է հաղորդագրությունում:

 




Լրահոս