Դատաիրավական բարեփոխումների նոր ռազմավարություն. Կառավարությունը հաստատեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության երեկվա նիստում հաստատվեց «Դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ գործողությունների ծրագրերը»:

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ռազմավարությունը, պարզեց, որ մշակվել է նաեւ գործողությունների երեք ծրագիր՝ կարճաժամկետ (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչեւ 2020 թվական), երկարաժամկետ (2021 թվականից մինչեւ 2023 թվականը), ինչպես նաեւէլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծման եւ տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման վերաբերյալ առանձին գործողությունների ծրագիր (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչեւ 2023 թվականը)։

Մենք տեղեկացանք, որ այդ ծրագրերի իրականացման համար նախատեսվում է ծախսել մոտ 20 մլրդ 282 մլն 44 հազար դրամ: Բացի առանձին ծրագրից, որի մասին նշեցինք, նշված է նաեւ անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման միջոցով իրավունքի գերակայության ամրապնդում:

Սակայն մեկ հետաքրքիր կետ է ամրագրված 2020 թվականի առաջին եռամսյակի համար, եւ պետք է ձեւավորվի Փաստահավաք հանձնաժողով, որը պետք է տեղեկություններ հավաքի 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների դեպքերի ուսումնասիրության վերաբերյալ:




Լրահոս