Հարց քաղաքացիներից՝ ո՞ր մարմինն է կատարում որդեգրման պետական գրանցումը և ի՞նչ ժամկետում է կատարվում դա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ո՞ր մարմինն է կատարում որդեգրման պետական գրանցումը եւ կոնկրետ ի՞նչ ժամկետում է կատարվում դա:

Լուսինե Մաթեւոսյան (40 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ.Քաղաքացու հարցին ի պատասխան` հայտնում ենք, որ որդեգրման պետական գրանցումն իրականացնում են.
1) որդեգրման մասին վճիռ կայացրած դատարանի գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմինը,
2) որդեգրողների /որդեգրողի/ բնակության վայրի ՔԿԱԳ մարմինը:

ՔԿԱԳ մարմինը գրանցում է որդեգրումն` անկախ այն ժամկետից, որն անցել է որդեգրման մասին իրավասու մարմնի որոշումն ընդունելուց հետո, եւ անկախ այն տարիքից, որին հասել է որդեգրվողը որդեգրման գրանցման պահին: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ որդեգրման պետական գրանցումը կատարվում է ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը: Այն դեպքում, երբ որդեգրվող երեխայի ծննդյան ակտային գրանցումը գտնվում է մեկ այլ ՔԿԱԳ մարմնում, որդեգրումը գրանցող ՔԿԱԳ մարմինը մեկօրյա ժամկետում հարցում է կատարում ծննդի գրանցման վայրի ՔԿԱԳ մարմին ակտային գրանցման պատճենը ստանալու համար: Այդ փաստաթուղթը ստանալուց հետո այն ուսումնասիրվում է ՔԿԱԳ մարմնի կողմից, որիցհետո` մեկօրյա ժամկետում, կատարվում է որդեգրման գրանցում:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Որդեգրում թույլատրվում է միայն մինչեւ 18 տարեկան անձանց նկատմամբ` ելնելով նրանց շահերից, հաշվի առնելով երեխաների լիարժեք ֆիզիկական, հոգեկան, հոգեւոր եւ բարոյական զարգացումն ապահովելու հնարավորությունները: Որդեգրումը հաստատվում է դատարանի կողմից, եւ դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո այն ենթակա է պարտադիր պետական գրանցման ՔԿԱԳ տարածքային մարմնում:

Հարգելի′ ընթերցողներ, եթե ունեք հարցեր, կարող եք զանգահարել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն`(096, 093, 010) 54 64 23 հեռախոսահամարներով կամ Ձեր հարցերն ուղարկել  [email protected][email protected] էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև փոստով` ք. Երևան, Աբովյան 22ա/3 (0010) հասցեով:

Ձեր բոլոր հարցերի պատասխանները լույս կտեսնեն «Ժողովուրդ» օրաթերթի առաջիկա համարումներում, ապա ArmLur.am լրատվական կայքում:




Լրահոս