Սահմանին տիրող լարվածության հետքերով. ինչ կողմնորոշում ունի Ռուսաստանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ճանաչեց մեկուկեսմիլիոն հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում: Օրենսդիր մարմնի երկու ճամբարների՝ հանրապետականների եւ դեմոկրատների հեղինակած թիվ 296 բանաձեւն ընդունվեց 405 կողմ, 11 դեմ ձայներով: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի որոշումիցհետո հայկական կողմիցհնչեցին գովերգող հայտարարություններ եւ շնորհակալական խոսքեր: Արձագանքել էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.

«Բանաձեւը հզոր քայլ է պատմական արդարության ու ճշմարտության ուղղությամբ, որը նաեւ մխիթարանք է հաղորդում Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներին։ Ընդունեք իմ սրտանց շնորհավորանքներն ու հիացմունքը՝ ուղղված ամերիկահայերի սերունդներին, ում անձնազոհ քաղաքական եւ հասարակական գործունեություննու հաստատակամությունն էին այս պատմական քվեարկության շարժիչ ուժը եւ ոգեւորությունը։ Այլեւս երբեք»,- գրել էր Փաշինյանը:

Սակայն այդ ամենը մի կողմ դնելով` փորձենք հասկանալ, թե ինչ է տալու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը եւ ինչ սպասել հետագայում: Նախ նշենք, որ փաստաթուղթն օրենքի պարտադիր ուժ չունի, բայց արձանագրում է՝ Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի եւ ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը եւ խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը: Այս որոշմանը հաջորդելու են մի քանի գործընթացներ. սա դեռ առաջին կետն է: Հիմա բանաձեւը պետք է Սենատում քվեարկվի, միգուցե ինչ-որ փոփոխություններ լինեն, դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է ստորագրի այն։ Եվ միայն այս ընթացակարգերն անցնելուց հետո բանաձեւն ամբողջական կյանքի կկոչվի: Այսինքն` այս պահին մտածել օգուտների մասին դեռ վաղ է:

Սակայն, ամեն դեպքում, ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հայերի ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումը փաստացի նոր իրավիճակ է ստեղծում հայկական հարցի միջազգային շրջանառության համատեքստում:

Եվ երեկ արդեն սպասելի արձագանքներ էին հնչում թուրքական կողմից: Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ճանաչման որոշումը ԱՄՆ-ի կողմիցվրեժ էր Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության նկատմամբ: Եվ հիմա ակնհայտ է, որ վարչակազմը չի խոչընդոտել բանաձեւ ընդունմանը, եւ ավելին՝ բանաձեւին կողմ են քվեարկել նաեւ հանրապետական կոնգրեսականները: Եվ հետաքրքիր է, որ Ներկայացուցիչների պալատի դահլիճում է եղել նաեւ ԱՄՆ աշխատանքային այց կատարած Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

Բացի Թուրքիայի կողմից հնչող կոշտ արձագանքներին, ըստ էության, երկար սպասեցնել չտվեց նաեւ Թուրքիայի բարեկամ Ադրբեջանի արձագանքը: Մասնավորապես, հենց բանաձեւի ընդունման որոշումից անմիջապես հետո ադրբեջանական կողմը հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը եւ վաղ առավոտյան Տավուշի մարզի բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ կրակոցներ է արձակել: Ընդ որում, հայկական սահմանին լարվածությունը տեղի է ունենում Բաքվում ընթացող ԱՊՀ պաշտպանության նախարարների նիստի ֆոնին, եւ հայկական կողմը դա սադրանք է որակում: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ իր հերթին ադրբեջանական կողմին կոչ է արել զերծ մնալ սադրանքներից եւ հավելել, որ դրանք անպատասխան չեն մնա, սակայն նիստիցհետո»:

Եվ հետաքրքիր է, որ քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ շտապեցին ադրբեջանական կողմի սադրանքները կապել հենց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշման հետ: Մեր այս դիտարկմանն ի պատասխան` Արծրուն Հովհաննիսյանը միայն նշեց. «Չեմ բացառում»:

Սակայն իսկապես հայկական սահմանին տիրող լարվածությունը կարող ենք վերջին շրջանի համար աննախադեպ համարել, քանի որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ադրբեջանական կողմից քաղաքականություն է կարծես թե փոխվել եւ 7.62 մմ տրամաչափով զենքերի փոխարեն այս անգամ կիրառվել է 23 մմ տրամաչափով զենք, որն աննախադեպ է համարվում: Հազվադեպ դեպքերում ադրբեջանական կողմը կիրառել է նաեւ 12.7 մմ տրամաչափով զենք, որը մեծ է համարվում:

Փաստացի իրավիճակը լարված է ոչ միայն հայկական սահմանին: Երեկ Արցախի պաշտպանության նախարարությունը եւս հայտարարություն տարածեց` ընդգծելով, որ վերջին օրերին արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվում է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ, եւ ավելի հաճախակի են օգտագործվում դիպուկահար զինատեսակներ:

Եվ, ահա, այս ամենից հետո ինչպիսի՞ն պետք է լինի միջազգային արձագանքը, արդյոք կարո՞ղ ենք սպասել դիրքորոշում ՀԱՊԿ-ից եւ, ի վերջո, ի՞նչ կարող է անել ռուսական կողմը: Հավաքական անվտանգության մասին պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունիվերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի` «եթե անդամ պետություններիցորեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետություններիկողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվողմիջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Մի կողմ դնելով օրենքում տառացի մեկնաբանությունները` ի՞նչ դիրքորոշում ունի Ռուսաստանը: Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ընդգծեց, որ Ռուսաստանը թույլ չի տա` Լեռնային Ղարաբաղի հակամարտության ոչ արդարացի լուծում:

Զատուլինն ընդգծեց, որ Ռուսաստանը սատարում է խաղաղ լուծմանը եւ ամեն կերպ կանխում է ռազմական փորձերը: Եվ որպեսիրխոսքերի ապացույց, նա նշեց. «Նման փորձ ձեռնարկվեց նաեւ 2016 թվականի ապրիլին, եւ Ռուսաստանն ամեն ինչ արեց այն ամենաարագ կերպով դադարեցնելու եւ պայթյունավտանգ լարվածությունը նվազեցնելու համար: ՌԴ-ն՝ որպես պետություն, թույլ չի տա ղարաբաղյան հակամարտության ոչ արդարացի լուծում»,- ամփոփեց Զատուլինը:

Սակայն, ըստ էության, այս փուլում ՀԱՊԿ-ի կամ դաշնակից ՌԴ-ի կողմից Ադրբեջանին սաստող այլ հայտարարության դեռ վաղ է սպասել:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս