Բաքվի խավիարով` Միլանի բանտախուց. Պեդրո Ագրամունտն ու Խուգլա ի Կոստան` կասկածյալներ. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միլանում շարունակվում է Ադրբեջանի իշխանություններից խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախկին պատգամավոր, Իրավական հարցերիեւ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեի դատակավարությունը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս քրեական գործում որպես կասկածյալ են ներգրավվել ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտն ու Խուգլա ի Կոստան:

Վերջինս, հիշեցնենք, ժամանակին գլխավորում էր ադրաբեջանցիների ջանքերով ԵԽԽՎ-ում ստեղծված Ղարաբաղի հարցով տխրահռչակ ենթահանձնաժողովը, որը շատ կարճ կյանք ունեցավ: Իսկ Ագրամունտի՝ քաղաքականությունից խայտառակ հեռացումը տեղի ունեցավ, երբ ԵԽԽՎ-ում կոռուպցիան ուսումնասիրող անկախ քննչական խումբը հրապարակեց հայտնի զեկույցը, որում հիշատակվում էր նաեւ դոն Պեդրոյի անունը: Իսկ Լուկա Վոլոնտեն Բաքվի «խավիարային դիվանագիտության» գլխավոր դերակատարներից է։

Նա մեղադրվում է Ադրբեջանից 2,4 մլն եվրո կաշառք ստանալու մեջ։ Այդ գումարով նա նաեւ կաշառել էր ԵԽԽՎ պատգամավորներին՝ Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների վերաբերյալ Շտրասերի զեկույցի տապալման համար։

Մեղադրանքն առաջադրել է Միլանի դատախազությունը ԵԽԽՎ-ում գլուխ բարձացրած միջազգային սկանդալից հետո: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` դատարանի ու անձամբ Վոլոնտեի համար անվտանգության աննախադեպ միջոցներ են ձեռնարկվում։

Միլանում դատավարությանը մասնակցում է նաեւ ԵՄ-ում, հետո անեւ ԵԽ-ում Ադրբեջանի նախկին ներկայացուցիչ Արիֆ Մամադովը, որն այժմ հեռացվել է պաշտոնից եւ բարձրաձայնում է Ադրբեջանի կողմիցեվրաչինովնիկներին կաշառելու մասին` ընդգծելով.«Ադրբեջանի ռեժիմը հաջողությամբ արտահանել է կոռուպցիան ու փողերի լվացումը Եվրոպայի խորհուրդ»:

Ի՞նչ կվճռի Միլանի Արդարադատության պալատը Եվրոպական խորհրդի պատմության մեջ ամենաաղմկահարույց կոռուպցիոն սկանդալի կիզակետում հայտնված, Բաքվի միլիոնները գրպանած Վոլոնտեի գործով: Նկատենք, ի դեպ, որ նախաքննության ընթացքում Վոլոնտեն խոստովանել է, որ 2.4 միլիոն դոլար է ստացել ադրբեջանական պատվիրակության անդամ Էլխան Սուլեյմանովից:

Մեղադրանքն ընդունելուց բացի Վոլոնտեն նաև համաձայնել է համագործակցել հետաքննության հետեւ թվարկել է եվրոպացի մի շարք քաղաքական գործիչների անուններ, որոնք լոբբինգ են իրականացրել ադրբեջանական իշխանությունների համար:ԻսկԲաքուն Վոլոնտեի վճարումները կատարել է բրիտանական 4 ընկերությունների միջոցով:




Լրահոս