ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ իրավիճակ է «ՎՏԲ» բանկի դիմաց զինված հարձակումից հետո. աշխատանքները դադարեցված են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի է, որ այսօր զինված հարձակում է եղել Նոր Նորքի 9-րդ զանգվածի ՎՏԲ բանկի վրա։ Դեպքը տեղի է ունեցել քիչ առաջ՝ 10։40-ի սահմաններում։ Այս պահին դեպքի վայրում են աշխատում ոստիկանները:

Շենքի դիմաց հավաքված մարդիկ ArmLur.am-ին պատմել են, որ զինված անձը մտել է բանկ, զենք պահել աշխատակիցներից մեկի վրա, գումար պահանջել: Սակայն մենք տեղեկացանք, որ բանկից որևէ գումար նա չի տարել, երբ մտել է ներս, աշխատակիցներն աղմուկ են բարձրացրել և նա թողել, հեռացել է՝ այդպես էլ գումար չտանելով: Ավելին, մենք տեղեկացանք, որ նա բանկ է մտել խաղալիք ատրճանակով:

Ինչ իրավիճակ է շենքի դիմաց՝ զինված հարձակումից ժամեր անց:

Մանրամասները՝ տեսանյութում

Հովսեփ Հովսեփյան




Լրահոս