ՀՀ-ում ճանապարհներն անցանելի են․Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բեռնատարների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքում մայիսի 16-ի ժամը 08։45-ի դրությամբ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Արագածոտնի մարզի Քարի լիճ տանող ավտոճանապարհը դեռ անորոշ ժամանակ փակ կլինի, իսկ Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը՝ դժվարանցանելի։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար»,- նշում են ԱԻՆ-ից։

Նախարարությունից հայտնում են նաև, որ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։




Լրահոս