ՀՀ կրթության տեսչական մարմնի ծառայողները մայիսի 26-ին ուժեղացված ռեժիմով մշտադիտարկում են իրականացրել Երևանի քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի գործող բոլոր նախադպրոցական ուսումնական հաստատություններում (մանկապարտեզներում)։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, խստագույնս վերահսկվում են սահմանված կանոնների պահպահման, այդ թվում՝ ջերմաչափման, սպասքի լվացման, սաների ուսուցմանը և ժամանցի կազմակերպման հետ կապված հարցերը: