Արդեն մի քանի օր է՝ ինչ լուրեր են շրջանառվում այն մասին, որ հնարավոր է եւս երկու շաբաթով կիրառվեն խիստ սահմանափակումներ, քանի որ վարակվածների եւ զոհերի թիվը գնալով աճում է։
ArmLur.am-ը փորձեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանից հետաքրքրվել է՝ արդյոք առաջիկայում նման սահմանափակումներ կկիրառվեն, թե ոչ: Սակայն Մանե Գեւորգայնը կարճ մեկնաբանեց՝ նշելով, թե նման բան չկա։
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 210-ով, իսկ մահվան գրանցվել է 8 նոր դեպք։
Լիդա Եղիազարյան