Արցախում կորոնավիրուսը հաղթահարել է ևս 2 քաղաքացի: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, նոր կորոնավիրուսային վարակը հաղթահարել են ևս 2 քաղաքացի:
Ընդհանուր առողջացածների թիվը 65 է: Վարակակիր մյուս քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Հունիսի 21-ի դրությամբ կորոնավարակը հաստատվել է 97 քաղաքացու մոտ: Այս պահին մեկուսացված է 80 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1654 թեստավորում»,- ասված է շտաբի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում։