Գյումրու Բուլվարային թաղամասում հունիսի 22-ին, չպարզված հանգամանքերում, 9 հարկանի շենքի 8-րդ հարկից կին է ընկել ու մահացել:
Ինչպես հայտնում են Գյումրու «Շտապ օգնության» կայանից, կանչը գրանցվել է 9:45-ին: «Կայան զանգել էին ականատեսները: Տեղում բրիգադը պարզել է, որ 9 հարկանի շենքի 8-րդ հարկից դեռևս անձը չպարզված, մոտ 40-45 տարեկան կին է ընկել և տեղում մահացել: «Շտապ օգնության» բրիգադը կնոջն արդեն մահացած է գտել, տարածքի բնակիչները տվյալներ չեն հայտնել նրա անձի վերաբերյալ»,- նշեց Գյումրու «Շտապ օգնության» կայանի տնօրեն Արթուր Մանուկյանը:
Դեպքով նախապատրաստվում են նյութեր: Ճշտվում են պատահարի բոլոր հանգամանքները: