Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Քարիմ Վալիևը հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է ադրբեջանական բանակի գեներալ-մայոր Հաշիմով Փոլադը։
Հուլիսի 14-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է նաև, որ սպանվել են՝
• հրետանու պետ գնդապետ՝ Իլգար Միրզոևը,
• մայորներ՝ Ահմեդով Նամիք Հաջանօղլուն, Նովրուզով Անար Գյուլվերդիօղլուն,
• ենթասպաներ՝ Զեյնալլը Իլգար Այազ օղլուն, Բաբաև Յաշար Վասիֆօղլուն,
• պայմանագրային զինծառայող՝ Մուսթաֆազադե Էլչին Արիֆօղլուն։