Ամուլսարի պահապաններից մի քանիսին ոստիկանները բերման ենթարկեցին. ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ բախումներ տեղի ունեցավ։
Ամուլսարում այս պահին լարված իրավիճակը շարունակվում է եւ ոստիկանության աշխատակիցները հոդորում մոտ են ավտոշարասյունով ճանապարհը փակած ցուցարարներին դադարեցնել ցույցը, սակայն ակցիայի մասնակիցները ընդդիմանում են եւ շարունակում այդ տարածքում հավաքված մնալ:
Նշենք, որ ակցիայի մասնակիցների շարքերում է նաեւ ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը, այնտեղ է նաև անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ամուլսարի պահապանները հայտնել էին՝ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է ու փոխարենը դրել իրենցը:
Մանրամասները՝ տեսանյութում