Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և Հանրապետությունում գործող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:
Հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել են քաղաքացիական պաշտպանության ծրագրի շրջանակում երկրի տարածքում ապաստարանների կառուցմանը, ինչպես նաև Պաշտպանության բանակի կարիքների համար շինարարական աշխատանքներում նրանց ակտիվ ներգրավվածությանը վերաբերող հարցեր:
«Ուժեղ պետություն ունենալը պահանջում է առաջին հերթին հուսալի պաշտպանական համակարգի ապահովում», – նշել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: