ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես ծնվել եմ, ինձ թվում է, գործարար, եւ իմ համար դժվար ա եղել»:Արայիկ Հայրապետյան «hraparak.am»Լավանդայի Արայիկն, իհարկե, տարիքն առած մարդ է եւ եթե հիշում է իր ծնված տարիները, պետք է որ նման հայտարարություն չաներ: Ինչո՞ւ, որովհետեւ իր «ջահել տարիներին» նա ապրել է Խորհրդային Հայաստանում, որտեղ չկային գործարարներ: Այսինքն` նա որ ցանկանար էլ, չէր կարող գործարար լինել: Բայց ինչ արած, Լավանդայի Արայիկն այնքան է տարվել իր զբաղմունքով, որ նրան թվում է, թե ծնված օրից գործարար է եղել: Սակայն միայն դա չէ Հայրապետյանի «պերճանքը»: Նա, որ պայքարում էր «Օրինաց երկրի» ու նրա թեկնածուի դեմ, հիմա անդամագրվել է նույն ՕԵԿ-ին: Արդեն կարելի է հասկանալ, թե ինչ սկզբունքների տեր գործարար է Լավանդայի Արայիկը:




Լրահոս