ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու Հայկ Մարությանը չի մասնակցել «Իմ քայլ»-ի նստին. կարևոր գործեր ունի՞․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 17-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության եւ կառավարության հետ համատեղ նիստին հրավիրված է եղել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, սակայն չի ներկայացել: Ըստ մեր տեղեկությունների՝ ներկաները բարձրաձայնել են քաղաքապետի մասնակցության հարցը՝ պնդելով, որ խիստ անհրաժեշտ է, որ Հայկ Մարությանը ներկայանա եւ պատասխանի պատգամավորների հարցերին: Սակայն քաղաքապետը, կարծես թե, խուսափում է նման հանդիպումներից եւ գերադասել է դեմ առ դեմ դուրս չգալ որեւէ պատգամավորի կամ ՀՀ կառավարության որեւէ անդամի հետ:

Այս իրավիճակը զավեշտալի է այնքանով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ողջ կառավարության կազմով հավաքում է իշխող խմբակցությանը, թողնում է իր կարեւոր գործերը եւ մասնակցում այդ նիստին, սակայն Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ժամանակ չի գտել այդ ձեւաչափով նիստին մասնակցելու համար: Իսկ ո՞րն է պատճառը. «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է պարզել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանից, որը հայտարարեց. «Չի եղել նման բան, եւ վարչության նիստի օրակարգում քաղաքապետարանին առնչվող նույնիսկ հարց չի եղել»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս