ՔԻչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սահմանդրական դատարանի նախագահ է ընտրվել Արման Դիլանյանը: Վերջինս ՍԴ նախագահ է ընտրվել 6 կողմ ձայնով:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ներքին քննարկումներ են եղել ՍԴ անդամ հնաբնակների միջեւ, եւ առաջարկ է հնչել, որ, որպես ՍԴ նախագահի թեկնածու, առաջադրվի նաեւ Արման Դիլանյանը: Ավելին, անձամբ Վահե Գրիգորյանն է ասել, որ ամեն ինչ կանի, որ հենց Դիլանյանը ընտրվի Սահմանադրական դատարանի նախագահ, ոչ թե Խունդկարյանը, քանի որ հասկացել է, որ ոչ մի դեպքում ինքը չի կարողանա դառնալ ՍԴ նախագահ։
Հավելենք, որ Սահմանադրական դատարանում նոր կոալիցիա է ստեղծվել, եւ Հրայր Թովմասյանը պայքարում էր, որպեսզի Երվանդ Խունդկարյանը չդառնա ՍԴ նախագահ:
Այլ մանրամասներ կներկայացնենք քիչ անց: