ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության  դատարանում քննվող սեփականության վերաբերյալ  գործերով կայացված դատական ակտերը  գաղտնի են պահվում: Այս իրավիճակը չի կարող պլանավորված չլինել դատական համակարգի կամ դատական դեպարտամենտի ղեկավարության կողմից: Անգամ եթե պլանավորված չէ, ապա համակարգի պատասխանատուները տեղյակ են, որ դատավճիռները կամ որոշումները չեն տրամադրվում կողմերին: Նշենք, որ բոլոր դատական ակտերը ենթակա են պարտադիր հրապարակման «Դատալեքս» ինտերնետ կայքում, սակայն այն չի կատարվում: Այս գաղտնիությանն իրավաբանները մեկ բացատրություն ունեն` պայմանագիր կնքած քաղաքացիներին հնարավորինս երկար անտեղյակ պահել իրենց բնակարանների նկատմամբ կատարված մեքենայություններից:




Լրահոս