Թուրքիան «կոշտ պատասխան» է խոստանում Ֆրանսիային «Գորշ գայլերի» արգելքից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան խոստացել է «կոշտ պատասխան տալ» Ֆրանսիային թուրքական «Գորշ գայլեր» ուլտրաազգայնական խմբավորման արգելքից հետո, որը կապված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր դաշնակցի հետ, փոխանցում է EurAsia Daily-ն՝ հղում կատարելով France-Presse գործակալությանը։

Աջակողմյան ծայրահեղական այս խմբավորումը դիտարկվում է որպես Ազգայնական շարժում կուսակցության (MHP) «ռազմատենչ» թև, որը դաշնակից է Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Ֆրանսիայի իշխանությունները պետք է «պաշտպանեն Ֆրանսիայում թուրքերի հավաքների անցկացման ազատության ու ինքնարտահայտման իրավունքը»։ «Մենք ամենակոշտ կերպով կարձագանքենք այդ որոշմանը», – ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ Ֆրանսիայի իշխանությունները «Գորշ գայլերի» հանդեպ նման որոշում են կայացրել այն բանից հետո, ինչ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը պղծվել է։




Լրահոս