Փոփոխությունների նոր շրջան է սկսվում․ նոյեմբերի 8-ի աստղագուշակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խոյ

Խոյեր, այսօր փորձեք կենտրոնանալ տնային գործերի վրա, դուք շատ ժամանակ եք անցկացնում դրսում ու մոռանում եք տնային պարտականությունները։

Ցուլ

Փորձեք կարգավորել անձնական կյանքը, դուք ինքներդ էլ չեք կողմնորոշվում՝ ինչ եք ուզում, դա խանգարում է ձեզ վերջնական որոշում կայացնել։

Երկվորյակ

Սկսեք գնահատել ինքներդ ձեզ, դուք վերջին ժամանակներս ձեզ շատ եք թերագնահատում, ինչն էլ ազդում է ինքնագնահատականի վրա։

Խեցգետին

Ձեզ մոտ փոփոխությունների նոր շրջան է սկսվում։ Խոսքը վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին։

Առյուծ

Հանրային կարծիքը թող ձեզ այդքան շատ չմտահոգի, եթե որոշել եք ինչ-որ բան անել, արեք՝ առանց դիմացինի կարծիքի մասին մտածելու։

Կույս

Աշխատավայրում դուք ստիպված կլինեք 180 աստիճանով փոխել ձեր գործելաոճն ու գործունեության ասպարեզը։

Կշեռք

Կադրային ռոտացիայի արդյունքում աշխատավայրում դուք մի քանի քայլ առաջ կգնաք, ձեզ կմնա պահպանել եղածը։

Կարիճ

Ձեր աշխարհընկալումն էականորեն փոխվել է, դրան նպաստել է վերջին մի քանի ամիսների երկարատև ճամփորդությունը։

Աղեղնավոր

Դուք կախում ունեք ինչ-որ մեկի գործողություններից, փորձեք ինքնուրույն դառնալ ու սեփական գաղափարներով շարժվել։

Այծեղջյուր

Այսօր բավական զգացմունքային օր է սպասվում։ Կլինեն և լավ, և վատ լուրեր, որոնք կհուզեն ձեզ։

Ջրհոս

Աշխատավայրում բարդություններ կան, դուք պետք է շատ ջանք գործադրեք դրանք հաղթահարելու համար։

Ձկներ

Սիրելիի հետ հարաբերությունները փակուղի են մտել, դա ձեզ շատ է անհանգստացնում, արեք առաջին քայլն ու փորձեք «առողջացնել» հարաբերությունը:




Լրահոս