Ռազմական գործողություններն այս պահին ընթանում են Շուշիի ներսում եւ մերձակայքում։ Այս մասին քիչ առաջ Հանրային Հեռուստաընկերության եթերում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հիմա բարդ է ասելը, թե ով է վերահսկում։ Վաղ առավոտից համառ մարտեր են, իրենք երեկ ցերեկը, երեկ գիշերը սկսել էին մեծ խմբերով ներթափանցել քաղաք։ Չկա կողմ, որն ունի լիարժեք վերահսկողություն։ Իրենք չէին պատկերացնում, որ մենք այդպես համառ կդիմադրեինք։ Վաղաժամ գնահատականներ պետք չէ տալ ոչ լավատեսական, ոչ վատատեսական, պետք է հավատալ մեր զորքին։ Սպասենք որոշ ժամանակ, Շուշիի համար առանձին ճակատամարտ է, որը չորս օր շարունակ ընթանում է տարբեր փուլերով, բայց վաղը վերջնական պարզ կլինի», – նշեց նա։
Հովհաննիսյանի խոսքով, վաղը կավարտվի ճակատամարտը Շուշիի համար։