Ուղղաթիռի խոցման հետևանքով նախնական տվյալներով կա զոհ և վիրավոր. Պարույր Սեւակ համայնքի ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։

ArmLur.am-ին Երասխի համայնքապետարանից փոխանցեցին, որ գյուղում ամեն ինչ կարգին է: «Ինչ որ բան երեւացել է: Նորմալ է, ոչ մի խնդիր այս պահին չկա, գյուղի բնակչությանը ոչինչ չի սպառնացել, չի սպառնում»:

Պարույր Սեւակ համայնքի ղեկավար Էդուարդ Ստեփանյանը ArmLur.am-ին փոխանցեց, որ նախնական տվյալներով կա մեկ զոհ եւ վիրավոր: «Վախեցած չենք, Ամեն ինչ վերահսկվում է: Մասնագետները տեղում են եւ աշխատում են»:

Հիշեցնենք, որ Ռուսական RT լրատվամիջոցը ներկայացրել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հայտարարությունը՝ Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռի խոցման մասին:

«Ռուսական МИ-24 ուղղաթիռը խոցվել է Հայաստանում՝ Ադրբեջանի սահմանի մոտակայքում: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով 17:30-ին՝ Հայաստանում Երասխի բնակավայրի մերձակայքի օդային տարածքում գտնվող ռուսական ռազմաբազայի շարասյանը ուղեկցելիս», – ասվում է հայտարարության մեջ:

Ս.Հ.




Լրահոս