Ինչի դիմաց է հրադադար ստորագրել Նիկոլ Փաշինյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտնեց պատերազմը կանգնեցնելու որոշման մասին՝ ասելով, թե հայտարարություն է կայացվել Հայաստանի, Ադրբեջանի եւ ՌԴ-ի ղեկավարների հետ համատեղ։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այդ հայտարարության համաձայն, հայկական կողմը համաձայնվում է ադրբեջանական կողմին հանձնել 5+2 շրջանները, նաև ադրբեջանական կողմին են անցնում այն տարածքները, որոնք սեպտեմբերի 27-ից սկկսված պատերազմի հետևանքով վերահսկում է ադրբեջանական կողմը։

Միևնույն ժամանակ կողմերը համաձայնության են հասել, որ պետք է սահմանին նաև խաղաղապահներ տեղակայվեն։ Իսկ Հայաստանն ու Արցախը միմյանց կկապեն Լաչինի միջանցքով։ Բայց այս ամեն զիջումների դիմաց ստանում ենք ապաշրջափակում՝ հայ-թուրքական սահմանի բացում, երկաթգիծ, Ստեփանակերտի օդանավակայանի բացում։

Պաշտոնական հայտարարութունը՝ քիչ անց




Լրահոս