Այսօր Ազատության հրապարակում պետք է տեղի ունենար 17 կուսակցությունների հանրահավաքը, սակայն այնտեղ գտնվող քաղաքացիներին այս պահին ոստիկանները բերման են ենթարկում: Բանն այն է, որ Դատախազությունը եւ ԱԱԾ-ն արդեն հայտարարել էին, որ արգելվում են հանրահավաքները, քանի որ Հայաստանում դեռևս ռազմական դրություն է տիրում: Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին դեռևս տարել են Ազգային անվտանգության Ծառայություն:
Բերման ենթարկված անձանց թվում են նաև Էդուարդ Շարմազանովը, Կարինե Աճեմյանը, այլ ՀՀԿ-ական գործիչներ, իսկ Գագիկ Ծառուկյանին տանից են բերման ենթարկել:
Մանրամասները՝ տեսանյութում: