Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։
Սիսիան-Գորիս ավտոճանապարհը դժվարանցանելի է։
Լոռու մարզի Վանաձոր և Ալավերդի քաղաքներում, Արարատի մարզի Վեդի և Արարատ քաղաքներում, Տավուշի մարզի Բերդ և Դիլիջան քաղաքներում, Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան քաղաքներում, Սյունիքի մարզում տեղում է ձյուն։
Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է։