Բելգիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ ընդունեց Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձեւ։ Նկատենք՝ Ֆրանսիայից հետո Բելգիայի խորհրդարանը երկրորդ պետությունն է, որ դնում է Արցախի ճանաչման եւ տարածքային ամբողջության վերականգնման հարցը: Սակայն նշենք, որ Մինսկի խմբի համանախագահ երկիր Ֆրանսիայից բացի, մյուս համանախագահ ԱՄՆ-ն եւս պարբերաբար բարձրացնում է կարգավիճակի հարցը, նշելով, որ պետք է լինի լիարժեք կարգավորում եւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կարգավորում չէ:
Ֆրանսիայի Ազգային ժողովը 188 կողմ և 3 դեմ ձայնով էր ընդունել բանաձև, որտեղ ընդգծվում էր Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։
«Բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը», – նշված է տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին էլ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատն էր 305 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը, որը, սակայն, խորհրդատվական բնույթ ունի։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված հնարավոր քայլերի իրականացումը ռուս խաղաղապահների, Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում