ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրային փոփոխություններ Արցախում. ովքեր նշանակվեցին եւ ազատվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագրեր նոր նշանակումների և ազատումների մասին: Հրամանագրերի համաձայն՝ Արարատ Օհանջանյանն ազատվել է առողջապահության նախարարի պաշտոնից, նրան այդ պոշտոնում կփոխարինի Միքայել Հայրիյանը:

Կամո Աղաջանյանը նշանակվել է Հայաստանում Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով՝ ազատվելով Արցախի ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով՝ ազատվելով ոստիկանության պետի պաշտոնից: Սեփական դիմումների համաձայն՝ աշխատանքից ազատվել են նախագահի խորհրդականներ Ռուզաննա Սարգսյանը, Էմիլ Բաբայանը և Կարեն Ներսիսյանը:

Մինչ այս այլ փոփոխություններ ևս եղել էին: Մասնավորապես,  Արցախի նախագահի հրամանագրով՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կղեկավարի ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը:

Կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում Արցախը 13 նախարարության փոխարեն կունենա 11-ը, պետական որոշ մարմիններ կմիացվեն, որոշները՝ ընդհանրապես կլուծարվեն:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս